Մենք պրոֆեսիոնալ աշխատանքային թիմ ենք, միանալ որին նշանակում է դառնալ BC Ride համերաշխ ու հոգատար ընտանիքի մի մասը։ BC Ride-ը Ձեր աշխատանքային առօրյայում ապահովում է՝
Քաղաքակիրթ և հարմարավետ աշխատանքային միջավայր
Պրոֆեսիոնալ և որակական աճ
Հուսալիություն և ֆինանսական կայունություն
Թափուր հաստիքներ
Թիրախային հաճախորդների մենեջեր
Աշխատանքի նկարագիր
Թիրախային հաճախորդների մենեջերը Վաճառքի և մարքեթինգի թիմի անդամ է, որը պետք է ընդլայնի և զարգացնի BC Ride-ի ճամփորդական բիզնեսը։ Այս պաշտոնում նշանակված անձը նախևառաջ պատասխանատու կլինի Հայաստանում և ամբողջ աշխարհում գործող տուրիստական գործակալությունների հետ աշխատանքի համար։
Աշխատանքային պարտականությունները
Ձեռքբերել և ստեղծել նոր գործընկերային հարաբերություններ և զարգացնել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները խոշոր ընկերությունների հետ
Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված տուրիստական գործակալություններին ինչպես հանգստի, այնպես էլ բիզնեսի համար
Մշակել և իրականացնել վաճառքի մարքեթինգի գործողություններ՝ համագործակցելով մարքեթինգի բաժնի հետ
Կառավարել գոյություն ունեցող հաճախորդներին (առանձին գործակալություններից մինչև խոշոր ընկերություններ) կորպորատիվ աջակցության շրջանակներում
Պլանավորել և մասնակցել վաճառքի միջազգային ցուցադրությունների
Իրականացնել շուկայի ուսումնասիրություն
Պահպանել կապը ծառայություններ մատուցողների հետ, ինչպես օրինակ՝ GDS-ը
Անհրաժեշտ որակավորումները
Աշխատանքային փորձ տուրիզմի ոլորտում, ոլորտի խորը իմացություն
GDS-ից օգտվելու փորձառություն
Նախաձեռնողականություն՝ հաճախորդների կառավարման աշխատանքում գործելու առաջնահերթությամբ
Ներկայացնելու կարողություն՝ ղեկավարության հետ կապերի հաստատմամբ վստահություն ձեռքբերելով
Խորհրդատվական և որոշումակենտրոն մոտեցում
Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Դիմումի ձև
Մեր թիմին միանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը՝
Շնորհակալություն։
Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվել է։
Ներեցեք։
Ձեր նամակը չի ուղարկվել։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ