Ձեր բիզնեսը զարգանո՞ւմ է, Դուք ցանկանո՞ւմ եք, որ կարևոր բիզնես հանդիպումներին Ձեր
աշխատակիցները
ներկայանալի լինեն, իսկ հյուրերը՝ ազատված տեղափոխման հետ կապված խնդիրներից։ Համաձայնեք՝
այս
ամենի համար առանձին ավտոպարկ ունենալը բավականին ծախսատար ու ժամանակատար է. միայն հիշեք
բոլոր այն տեխնիկական խնդիրների մասին, որոնց կարող եք բախվել... մեքենա ապահովագրել,
գույքահարկ
վճարել, պրոֆեսիոնալ ու պատրաստված վարորդներ գտնել և ընդունել աշխատանքի... Այս բոլոր
խնդիրները Դուք
կարող եք լուծել ընդամենը մեկ ստորագրությամբ, որ կամրագրվի Ձեր ընկերության և BC Ride-ի
միջև կնքված
պայմանագրում։ Որպես BC Ride-ի բիզնես գործընկեր՝ Դուք կստանաք հատուկ պայմաններ, իսկ մեզ
հետ երկար
համագործակցությունը Ձեզ կբերի բոնուսներ և առավելություններ։