Պատվեր № | |
Պատվերի ամսաթիվ | 07-03-2021 |
Ընդհանուր արժեք | |
Վճարման եղանակը | Տեղում, կանխիկ |
Անուն Ազգանուն | |
Հասցե | |
Հեռախոս | |
Էլ. փոստ | |
Նշումներ |
Օգտվելով BCride.am-ի ծառայություններից` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք՝ հետագա հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար:
«Bcride.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր «Բի-Սի-Րայդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է Կայքը օգտագործողներին կամ դիտողներին:
Սույն Կայքը նախատեսված չէ 18 տարին չլրացած անձանց համար. նրանք չպետք է տրամադրեն կամ հրապարակեն անձնական տեղեկատվություն: Օգտագործելով Կայքը` Դուք համաձայնում եք`
Կայքում տրված պատվերն Ընկերությանը՝ Ձեր կողմից արված առաջարկ է՝ գնելու և ստանալու որևէ ծառայություն: Պատվերը հաստատված է համարվում հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով պատվիրատուի հետ կապ հաստատելու, պատվերի մանրամասները ճշտելու, ծառայության մատուցման հասցեն և պատվիրատուի կոնտակտային տվյալները ճշտելու պահից:
Սույն բաժնում ներկայացված են Կայքի միջոցով գործարքների՝ Ծառայությունների գնման, մատուցման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Կայքում տեղեկատվությունը հրապարակվում է՝ համաձայն հրապարակման պահին գործող ՀՀ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի, ինչպես նաև ընկերության ներքին իրավական ակտերի: Դրանց մշակումը, պարբերական թարմացումն ըստ անհրաժեշտության և գործնականում դրանց կիրառումը միտված է հաճախորդների հետ հարաբերությունները պատշաճ կարգավորելուն:
Պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ թարմացվել՝ ըստ առաջացած օբյեկտիվ անհրաժեշտության: