Մեր ավտոպարկն ու
ծառայությունների գները
Մեր ավտոպարկն ու ծառայությունների գները

BC Ride-ն առաջարկում է վերջին տարեթվի արտադրութան տարբեր դասի ավտոմեքենաներ, որոնք անկասկած կհամապատասխանեն Ձեր պահանջներին և Ձեզ կընձեռեն ամենահարմար տարբերակն ընտրելու հնարավորություն։ Մեր ծառայությունների փաթեթը ներառում է Ձեր ընտրած բարձրակարգ մեքենան, պրոֆեսիոնալ վարորդ՝ նույնքան բարձրակարգ սպասարկմամբ, որը պատրաստ է կյանքի կոչելու ճանապարհային Ձեր բոլոր ցանկությունները և հարթելու բոլոր տեսակի խնդիրները՝ հոգալով Ձեր հարամարավետության մասին (անվտանգ երթևեկություն, երաժշտություն Ձեր նախասիրությամբ, Ձեզ հաճելի օպտիմալ ջերմաստիճան և այլն)։
Արտերկրից ժամանած մեր պատվիրատուներին BC Ride-ը դիմավորում է անմիջապես օդանավակայանում և ապահովում թռիչքից հետո այնքան անհրաժեշտ հարմարավետությամբ՝ ազատելով հետագա ցամաքային ճանապարհի կազմակերպման, ճամպրուկի տեղափոխման, քաղաքային աղմուկի և այլնի հետ կապված խնդիրներից։